-
30.05.2018|
22:46
ՀՀ վարչապետին առընթեր ԱԱԾ-ն «Երևան Սիթի» սուպերմարկետների ցանցում ստուգումների մասին պարզաբանել է. «ԱԱԾ-ն շարունակելով հետևողական պայքարը կոռուպցիոն և տնտեսական բնույթի հանցագործությունների դեմ, իր գործառույթների իրականացման շրջանակներում ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների և քննչական գործողությունների արդյունքում բացահայտել է հարկերի վճարումից խուսափելու նպատակով հայաստանյան խոշորագույն տնտեսվարողների կողմից մշակված և գործունեության ընթացքում տևական ժամանակ կիրառված սխեմա (մեխանիզմ), որի իրագործման համար օգտագործվել են հարյուրավոր քաղաքացիների անվամբ հիմնադրված, փաստացի կեղծ ձեռնարկատիրություն իրականացնող ԱՁ-ներ։
-
30.05.2018|
17:33
Էներգետիկայի և բնական պաշարների նախարար Արթուր Գրիգորյանը խորհրդարանում լրագրողների հարցին ի պատասխան նշեց, թե ինչու է չեղարկվել «Տաշիր» ընկերության հետ Բարձրավոլտ էլեկտրական ցանցերի պայմանագիրը:
-
29.05.2018|
21:06
Գլխավոր դատախազության պետական շահերի պաշտպանության վարչությունն ուսումնասիրության է ենթարկել ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարությունում ընդերքօգտագործողների կողմից համայնքներում սոցիալ-տնտեսական զարգացման ոլորտներում ներդրումներ իրականացնելո ւգործընթացը:
-
29.05.2018|
01:05
«Ի՞նչ նորություն կա»,- հարցրեց վաճառողը, իմանալով, որ լրագրող եմ։ «Ի՞նչ նորություն եք ուզում, որ լինի»,- հարցին հարցով պատասխանեցի։
-
28.05.2018|
22:00
ԱԱԾ-ի միջնորդությամբ կալանավորվել են «Նորֆոլկ» ընկերության գլխավոր տնօրեն Արմեն Ունանյանը, ընկերության գլխավոր հաշվապահ Տիգրան Զոհրաբյանը և ընկերության հաշվապահական ծառայության ղեկավար Սիմոն Առաքելյանը:
-
26.05.2018|
19:33
ՀՀ գլխավոր դատախազության պետական շահերի պաշտպանության վարչությունը պետական շահերի պաշտպանության հայց հարուցելու հիմքերը պարզելու նպատակով ուսումնասիրություն է իրականացրել ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարությունում և ՀՀ ԿԱ պետական եկամուտների կոմիտեում ընդերքօգտագործողների կողմից 2013-2016թթ. ընթացքում պետական տուրքի վճարման ընթացքի վերաբերյալ:
-
25.05.2018|
16:21
Մայիսի 23-ին Բագրատաշենի սահմանային անցակետում Թուրքիայից ներկրումներ իրականացնող մի խումբ տնտեսվարողներ հրաժարվել են օրենդրությամբ սահմանված կարգով մաքսազերծել ներկրված բեռների մի մասը: Ավելին, անհիմն պահանջել են նվազեցնել նաև մաքսային ձևակերպումների համար օրենքով նախատեսված վճարումների չափը:
-
25.05.2018|
05:11
«Վերահսկողը պետք է կրի պատասխանատվություն, և պայմանագրում այդ պահանջը պետք է ֆիքսվի։ Այս հարցը քննարկեք բոլոր շահագրգիռ կառույցների հետ։ Ի վերջո, բավականին գումար է տրամադրվում վերահսկողին, իսկ նա պատասխանատվություն չի կրում հետագայում տվյալ ճանապարհի կամ շինության որակի համար, մինչդեռ շահագործման ընթացքում ի հայտ են գալիս մի շարք խնդիրներ, որոնց պատասխանատվությունը կրում է միայն շինարարը»:
-
25.05.2018|
03:03
Օրերս վարչապետը փակ հանդիպում է ունեցել մի քանի օլիգարխների հետ։ Արդյո՞ք այդ հանդիպմանը ներկա է եղել ՊԵԿ նախագահը, ի՞նչ հարցեր են քննարկվել` երեկ գործադիրի նիստից հետո հարցրինք ՊԵԿ նորանշանակ նախագահ ԴԱՎԻԹ ԱՆԱՆՅԱՆԻՆ։
-
25.05.2018|
02:06
«Հյուսիս-Հարավ ճանապարհային ծրագրում կոռուպցիոն ռիսկեր կան, բայց դրանք վերջին մեկ տարում չեն եղել»,- այս մասին մեզ հետ զրույցում ասաց տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Աշոտ Հակոբյանը՝ հավելելով, որ քննարկումներ եղել են ճանապարհների նախագծման, շինարարության և տեխնիկական հսկողության աշխատանքներ իրականացնող ընկերությունների ղեկավարների հետ։